Տպավորություն է ստեղծվում, թե ամեն մեկը մեկնաբանում է մարտի 1-ի դեպքերը այնպես, ինչպես իրեն հարմար է։ Այս մասին փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է քաղաքագետ Արա Պապյանը։

Նրա խոսքով՝ հարկավոր է հասկանալ, որ մարտի 1-ի դեպքերը լոկ այն գործընթացների դրսեւորումն են, որոնք տեղի էին ունեցել մինչ այդ։ «Հարց է ծագում. ինչո՞ւ չեն տրվում մինչեւ 1998 թվականը իրադարձությունների համապատասխան քաղաքական գնահատականները։ Եթե Քոչարյանին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք է ներկայացվել, ապա ստացվում է, որ Սերժ Սարգսյանի ռեժիմը նույնպես անօրինական է եղել։ Այդ ժամանակ հարց է ծագում. ինչո՞ւ չի վերանայվում «Սասնա ծռերի» գործը»,- նշել է փորձագետը։