Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը Եգիպտոս է մեկնելու մարտի 3-ին, սակայն այդ մասին դեռեւս հայտարարություն չի արվել։

Նշենք, որ Եգիպտոսում շաբաթներ տեւած բողոքի գործողություններից հետո փետրվարի 11-ին հրաժարական տվեց նախագահ Հոսնի Մուբարաքը։

Այդ ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել նախագահ Հոսնի Մուբարաքին լսել ժողովրդի ձայնը եւ լքել նախագահի աթոռը: