Թուրքիայի կողմից ռուսական С-400 համակարգերի ձեռքբերման գործարքը կայացել է՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն, չնայած ամերիկյան Patriot-ներ ձեռք բերելու Թուրքիային համոզելու Վաշինգտոնի փորձերին՝ հայտնում է Reuters-ը։

ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները Անկարային զգուշացրել են, որ ռուսական համակարգերը չեն կարող ներառվել ՆԱՏՕ-ի հակաօդային եւ հակահրթիռային համակարգում, եւ որ С-400-ների գնումը սպառնալիքի տակ կդնի Թուրքիայի կողմից Lockheed Martin Corp F-35 կործանիչների գնումը եւ գուցե նույնիսկ հանգեցնի ԱՄՆ պատժամիջոցների սահմանմանը։