Մեքսիկան հավատարիմ է մնում Վենեսուելայի գործերին չմիջամտելու քաղաքականությանը: Այս մասին հայտարարել է երկրի նախգահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը մեկ օր այն հայտարարությունից հետո, երբ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Մեքսիկային կոչ էր արել ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել Վենեսուելայի օրինական նախագահ, գրում է Reuters-ը:
Օբրադորը Վենեսուելայում բոլոր կողմերին կոչ էր արել ճգնաժամի համար խաղաղ լուծում գտնել եւ հայտարարել էր, որ ՄԱԿ-ը պետք է մասնակցի հումանիտար օգնության մատակարարման վերաբերյալ վեճի լուծմանը:





























