Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին արդեն Երeuանում է:

ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում տեղադրվել են Լին Թրեյսիի առաջին աշխատանքային օրվա լուսանկարները:

«Այսօր դեսպան Լին Թրեյսիի առաջին աշխատանքային օրն էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը:

Բարի՛ գալուստ, տիկին Դեսպան»,-ասված է գրառման տեքստում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վաշինգտոնում կայացել էր նորանշանակ դեսպանի երդման արարողությունը: «Այս շաբաթ Լին Մ. Թրեյսին երդվեց ծառայել Հայաստանի Հանրապետությունում որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան: Դեսպան Թրեյսին ԱՄՆ դիվանագիտական ծառայության ավագ կադրային դիվանագետ է եւ Հայաստանում ներկայացնելու է Միացյալ Նահանգների նախագահին: Անհամբեր սպասում ենք նրան Երեւանում»,- ասված էր ԱՄՆ դեսպանության էջում: