ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը գագաթաժողովից հետո համաձայնության չեն եկել, սակայն «լավ եւ կառուցողական» հանդիպում են ունեցել: Այս մասին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Առաջնորդները ապամիջուկայնացման առաջընթացի վերաբերյալ տարբեր ուղիներ են քննարկել», - ասել է Սանդերսը:
Նրա խոսքով՝ ներկա պահին համաձայնություն չի կայացել, սակայն ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ պատվիրակությունները ապագայում հանդիպումներ են ակնկալում:





























