ԽՍՀՄ առաջին եւ միակ նախագահ Միխայիլ Գորբաչովն այսօր դառնում է 80 տարեկան:
Նա հայտնել է, որ օրը մտադիր է անցկացնել Մոսկվայում, հարազատների եւ ընկերների շրջապատում:
«Դա կլինի անձնական, ընտանեկան եւ բարեկամական հավաքույթ, եւ կանցկացվի Մոսկվայում»,- ասել է նա «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում` նկատելով, որ հրավիրել է ոչ միայն իր ընկերներին, այլեւ պետության առաջին դեմքերին. «Կգան, չեն գա, իրենց գործն է»:
Գորբաչովի պատվին հավաքույթ է լինելու Լոնդոնում` Թագավորական Ալբերտ-Հոլլում` մարտի 30-ին: Նրան շնորհավորելու են գալու Բրայան Ֆերրին, Քեթրին Ջենքինսը, Լարա Ֆաբիանը, Դմիտրի Խվորոստովսկին, Մել Սին, Scorpions խումբը, Անդրեյ Մակարեւիչը: Համերգի վարողը Շերոն Սթոունն է լինելու:





























