Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվում է մեկնաբանել տեղեկությունը՝, ըստ որի «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով հարցաքննվել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Չենք մեկնաբանում»,-NEWS.am-ին հայտնեցին ՀՔԾ-ից:

Նշենք, որ ավելի վաղ Armtimes.com-ը իր աղբյուրները վկայակոչելով հայտնել էր, որ Վարդան Օսկանյանը հարցաքննվել է այդ գործով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մարտի 1»-ի գործի շրջանակում հարցաքննվել են ՀՀ առաջին նախագահ Լեւոն տեր-Պետրոսյանն ու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: