Իսրայելի գլխավոր դատախազ Ավիխայ Մինդելբլիտը հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին կոռուպցիայի մեղադրանք ներկայացնելու մասին՝ հայտնում է BBC-ն։

Ընդ որում, նա հնարավոր է համարել, որ նախնական լսումների ընթացքում իր կարծիքը կառավարության ղեկավարի հանդեպ կարող է փոխվել։

Նեթանյահուի հանդեպ հետաքննությունը վերաբերում է բիզնեսի ներկայացուցիչներից թանկարժեք նվերներ ստանալու եւ երկրի խոշորագույն հեռուստահեռարձակող ընկերության շահերի լոբբինգն անելու կասկածներին։

Նեթանյահուն հետեւողականորեն հերքում է բոլոր մեղադրանքները։ Նա առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա։