Մարտի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի ԵՄ պաշտոնական դեմքերի հետ Բրյուսել կատարած իր այցի ընթացքում:

ԵՄ-ի կայքում հրապարակված հանդիպումների օրակարգում ներառված են Փաշինյանի՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի եւ Եվրոհանձնակատար Յոհանես Հանի հետ հանդիպումները:

Նույն օրը Հայաստանի վարչապետին կընդունի ԵՄ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: