Գարեգին Բ կաթողիկոսը փետրվարի 27-ին ընդունել է Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» միության անդամներին եւ վերհիշել Արարատյան թեմում երիտասարդների հետ անցկացրած իր տարիները:
«Շնորհակալ եմ այս գեղեցիկ պահի համար, որ պարգեւեցիք ինձ: Ես վերապրեցի այն գեղեցիկ տարիները, երբ Արարատյան թեմում շրջապատված էի երիտասարդներով, ովքեր իմ կյանքին, իմ հոգեւոր ծառայությանն ու առաքելությանը նոր իմաստ հաղորդեցին», - նշել է նա:
Գարեգին Բ-ն, շնորհավորելով նոր մկրտվածներին ու նրանց կնքահայրերին, նրանց հանձնել Նոր Կտակարան եւ հուշանվերներ, ապա պատասխանել երիտասարդներին հուզող հարցերին:
Վերջում հոգեւոր երգերի կատարումներով ելույթ է ունեցել միության «Արարատ» երգչախումբը:
Նշենք, որ «Արարատ» միությունը հիմնադրվել է 1989 թ. Գարեգին Բ-ի կողմից` Արարատյան թեմում իր առաջնորդական փոխանորդության շրջանում:





























