Պաղեստինցի Սիրհան Սիրհանիին, ով 1968 թվականին սենատոր Ռոբերտ Ֆրենսիս Քենեդիին սպանելու համար ցմահ բանտարկության է դատապարտվել կալիֆորնիական բանտում, 14 անգամ մերժել են վաղաժամկետ ազատ արձակել։
Պայմանական-վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի անդամները դատապարտյալի հետ զրույցից հետո եկել են այն եզրահանգման, որ հանցագործը չի գիտակցում իր հանցանքի ամբողջ ծանրությունը, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։
Վաղաժամկետ ազատ արձակման հարցին հնարավոր կլինի վերադառնալ ոչ շուտ, քան 5 տարի հետո։
Ռոբերտ Քենեդին 1964 թվականին հեռացել էր արդարադատության նախարարի պաշտոնից՝ դառնալով սենատոր եւ 1968 թվականին առաջադրվել որպես ԱՄՆ նախագահի թեկնածու։
Նույն տարվա հունիսի 6-ին նա վախճանվել էր «Ամբասադոր» հյուրանոցում ստացած հրազենային վնասվածքներից։ Բաց աղբյուրների տվյալներով, Սիրխանից բացի 22 տրամաչափի ատրճանակ ունեցել է նաեւ Քենեդիի անձնական թիկնապահ Քեվին Սեզարը։





























