Թուրքիայում քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կողմից շրջանառության մեջ դրված պահանջը, ըստ որի առաջարկվում է Իմրալը կղզում ցմահ ազատազրկման դատապարտված PKK-ի առաջնորդ Աբդուլահ Օջալանի կալանքը փոխարինել տնային կալանքով, արձագանքել է նաեւ Ստամբուլից մեծամասնական կարգով ընտրված եւ այնուհետ քրդական կուսակցությանը անդամակցած թուրք պատգամավոր Ուֆուք Ուրասը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրք պատգամավորը Թուրքիայի արդարադատության նախարարին գրավոր առաջարկ է արել՝ Աբդուլլահ Օջալանի կալանքը փոխել տնային կալանքի եւ տեղափոխել իր տներից մեկը, որը գտնվում է Իմրլը կղզուն կից Մարմարա կղզում։
Թուրքիայի արդարադատության նախարարը մերժել է Ուֆուք Ուրասի առաջարկը՝ շեշտելով, թե գործող օրենքները թույլ չեն տալիս նման բան կիրառել։
Նշենք, որ Աբդուլլահ Օջալանը ցմահ ազատազրկման է դատապարտվել բազմաթիվ սպանություններ եւ պայթյուններ կազմակերպելու մեղադրանքով։




























