Ամերիկյան փոփ-երգչուհի Բիյոնսեն բարեգործական նպատակներով է ծախսել գումարը, որ ստացել է Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի ընտանիքի երեկույթին ունեցած ելույթի համար, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Billboard-ը:

Բիյոնսեի մենեջերների խոսքով, գումարները դեռ մեկ տարի առաջ ուղղվել են Հայիթիի երկրաշարժի տուժածների հիմնադրամ, որը գլխավորում են ԱՄՆ նախկին նախագահներ Բիլլ Քլինթոնն ու Ջորջ Բուշ-կրտսերը:

Ավելի վաղ կանադացի Նելլի Ֆուրտադոն հայտարարել էր, որ հրաժարվում է մեկ միլիոն դոլարից, որ ստացել է 2007թ. իտալական հյուրանոցում ունեցած ելույթի համար: