Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն այցելել է Ստամբուլի քաղաքապետարան, սակայն մինչ մեքենայից իջնելը րոպեներով սպասեցնել է տվել իրեն դիմավորելու եկած քաղաքապետին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի քաղաքապետարանի շենքին հասնելու պահին Դավութօղլուն սկսել է հեռախոսով խոսել, իսկ Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը Դավութօղլուի մեքենայի դիմաց կանգնած սպասել է, թե երբ է նախարարը վերջացնելու խոսակցությունը եւ դուրս գալու մեքենայից։
«Արտգործնախարար լինելը նման բան է։ Ճանապարհին արտասահմանի իմ գործընկերներից մեկը զանգահարեց, նրա հետ էի խոսում։ Կներեք»,-ասել է Ստամբուլի քաղաքապետին Դավութօղլուն՝ իջնելով մեքենայից։





























