WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջը բողոքարկել է բրիտանական դատարանի վճիռը` իրեն Շվեդիա արտաքսելու մասին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Մեծ Բրիտանիայում փետրվարի 24-ին դատարանը որոշում էր կայացրել Ասանջին արտաքսել Շվեդիա, որտեղ նրան մեղադրում են բռնաբարությունների եւ սեռական ոտնձգությունների մեջ:

Սկանդալային կայքի ստեղծողը հերքում է մեղադրանքները, իսկ փաստաբանները պնդում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Նրանց կարծիքով, Շվեդիան ԱՄՆ է արտաքսելու Ասանջին, որտեղ նրան այնտեղ ցմահ բանտարկություն կամ մահապատիժ է սպառնում: