Տիգրան Կարապետյանի գլխավորած Ժողովրդական կուսակցությունը դատապարտում է Կառավարության շենքի դիմաց ԱԺ պատգամավորների եւ շարքային քաղաքացիների հանդեպ ոստիկանների կողմից կիրառված բռնի գործելակերպը:

Հիշեցնենք, որ մարտի 3-ին ոստիկանները թույլ չեն տվել բացօթյա առևտրով զբաղվողներին մոտենալ կառավարության շենքին եւ արտահայտել իրենց բողոքը: Խնդրին փորձել են միջամտել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները, ինչն էլ դրդել է ոստիկաններին դիմել անհամաչափ գործողությունների: «Ժողովրդական կուսակցությունն իր վրդովմունքն է հայտնում կատարվածի առթիվ եւ պահանջում ՀՀ Ոստիկանապետից` անհապաղ ծառայողական քննություն անցկացնել եւ պատժել քաղաքացիների ու պատգամավորների հանդեպ բռնություններ գործադրած ոստիկաններին»,- ասված է ԺԿ տարածած հայտարարության մեջ: