ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 4-ին ընդունել է եվրոպական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների թղթակիցների, ովքեր Երեւանում են ԵՄ պատվիրակության հրավերով: NEWS.am-ին այս մասին հայտնեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից։ 

Հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը եվրոպական 15 երկրներից ժամանած լրագրողներին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն եւ առաջնահերթությունները, դիրքորոշումները միջազգային եւ տարածարաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Ներկաների խնդրանքով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման  գործընթացի ներկա վիճակն ու հակամարտության հանգուցալուծման գործընթացի հեռանկարները: