Արիզոնայի նահանգի կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսի դեմ մահափորձ կատարած Ջարեդ Լի Լոֆներին նոր մեղադրանք է ներկայացվել, հաղորդում է Associated Press-ը։

Ինչպես հաղորդում է դատախազության ներկայացուցիչը, մեղադրանքն իր մեջ պարունակում է 49 կետ։ Լոֆներին մեղադրում են նաեւ  դատավոր Ջոն Ռոլայի եւ դատավորի օգնական Գիֆորդ Գեյբի Ցիմմերմանի եւ 4 պետական աշխատողների սպանության մեջ։ Լոֆները մեղադրվում է նաեւ 13 պետական ծառայողներին  մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու մեջ։

Դատարանը դեռ չի հայտնել, թե ինչ պատիժ է սպասվում Լոֆներին, սակայն  փորձագետների կարծիքով, նրան  ամենախիստ պատիժին կարժանացնեն:

Ինչպես ավել վաղ հայտնել էր NEWS.am-ը, Արիզոնա նահանգից ընտրված դեմոկրատ Գաբրիել Գիֆորդսը հրազենային  վնասվածք էր ստացել Թուսոնում՝ հրապարակային միջոցառումներից մեկի ժամանակ։ Անհայտ անձը մոտեցել եւ կրակել էր նրա գլխին:

Նշենք, որ Գիֆորդսը Հայոց ցեղասպանության բանաձեւի կողմնակիցներից է։ 2010 թվականի մարտի 5-ին նա կողմ էր քվեարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին։ Նա այդ բանաձեւին սատարել էր նաեւ 2007 թվականին: