Ժողովրդավարության մասին խոսելիս անհեթեթ կլիներ կասկածի տակ դնել քննադատությամբ զբաղվելու որեւէ մեկի իրավունքը: Մարտի 27-ին ԱԺ-ում ելույթ ունենալով Կառավարության 2018 թվականի գործունեության հաշվետվությամբ՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա հավաստիացմամբ՝ քննդատելու իրավունքը քննարկման ենթակա չէ: «Մեր երկրում, սկզբունքորեն, պետք է փոխվի բանավեճերի որակը: Մեր երկրում 23 տարի հեղափոխություն է տեղի ունեցել, իշխանափոխության սպասում կար, եւ այս ամենը նախորդ իշխանության ոչ լեգիտիմ բնույթի պատճառով»,- հավելեց Փաշինյանը: