Անցյալ տարվա մայիս-դեկտեմբերին Հայաստանում 37 հազար աշխատատեղ է ստեղծվել: Մարտի 27-ին Ազգային ժողովում, ներկայացնելով  կառավարության 2018 թ. գործունեության մասին զեկույցն, այս մասին ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:

Ընդ որում վարչապետը չբացառեց, որ այդ աշխատատեղերի մի մասը կարող էր պարզապես ստվերում լինել, սակայն «թավշյա հեղափոխությունից» հետո աշխատակիցներին սկսել են գրանցել:

Վարչապետը, սակայն դժվարացավ նշել, թե որ ոլորտում են աշխատատեղեր ստեղծվել եւ ինչ քանակով: Սակայն հավաստաիացրեց, որ Հայաստանում ստեղծվել եւ դեռ նախատեսվում է նոր աշխատատեղեր ստեղծել:

«Այս փուլում կլինեն ինչպես նոր, այնպես էլ փակվող աշխատատեղեր, քանի որ սա տնտեսական փոխակերպման փուլերից մեկն է», - ասաց Փաշինյանը:

Միեւնույն ժամանակ, նա ընդգծեց, որ փակվող եւ ստեղծվող աշխատատեղերի միջեւ հավասարակշռությունը կպահպանվի, քանի որ ամբողջ տրամաբանությունն ու իրենց քաղաքականության էությունը նրանում է, որ հնարավորինս շատ նոր աշխատատեղեր բացվեն եւ ստեղծվեն: