Իդա Քարը (Քարամյան) հայ է, բոհեմյան փառաբանված նկարիչ, ով մնացել է  պատմության մեջ, գրում է բրիտանական The Guardian-ը: Ուայթչեփելի նրա ցուցահանդեսը 1960-թվականին նկարագրվում է,  որպես առաջին լուսանկարչական ցուցահանդեսը լոնդոնյան ցուցասրահներում։ Այն լուսանկարչին անուն բերեց եւ հետզհետե մոտեցրեց փառքին։

Նա այսօր իր վերածնունդն է ապրում՝  ծանոթ եւ անծանոթ դիմանկարների ցուցադրությամբ։ Մարտի 10-30-ին Լոնդոնի ժողովրդական ցուցասրահում տեղի կունենա Իդա Քարի նոր ցուցահանդեսը։Նրա ստեղծագործություներից շատերն անհայտ են, իսկ մյուսները, ինչպիսիք են Իենեսկոն, Բրակ Սարտերը, Շոստակովիչը, Բերտրան  Ռասսելը, Տ Ս Էլիոտը, Անդրե Բրետոն, Դորիս Լեսսինգը, Բրջետ Ռայլին, Իվոնա Խիտչենսը, միշտ առաջատար դիրքերում են եղել։

Իդա Քարամյանը ծնվել է 1908 թվականին Ռուսաստանում։  Ուսանողական տարիներին ընկերների հետ 1920-ական թվականներին Փարիզում զբաղվել է մոդեռն  արվեստով։ 30 տարեկան հասակում Քարամյանը վերադառնում է Եգիպտոս եւ  միանում  ընտանիքին, որտեղ էլ  ամուսնանում է եգիպտացի լուսանկարչի հետ, նրանք միասին հիմնում են իրենց սեփական ստուդիան։ երկրորդ անգամ Իդան ամուսնանում է գրող նկարիչ Վիկտոր Մաստրաեւի հետԿահիրեում՝ պատերազմի ժամանակ։ Զույգը հեռանում է երկրից եւ 1945 թվականին  հաստատվում Անգլիայում։ Անգլիան նրանց համար  հարազատ տուն է դառնում,  որն էլ  Իդան նվաճում է  իր տեսախցիկով։