Գարեգին Բ Կաթողիկոսն այսօր՝ մարտի 5-ին կարգալույծ է հռչակել Բուլղարիայի հայոց թեմի Վառնայի հոգեւոր հովիվ Տ. Սարգիս քահանա Հովհաննիսյանին՝  հոգեւորականին անհարիր վարքագծի համար:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ կարգալույծ հռչակված հոգեւորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով Արթուր Հովհաննիսյան: