Երկարատեւ հիվանդությունից հետո, այսօր՝ մարտի 5-ին մահացել է ռուսական իրավապաշտպան «Սովա» կենտրոնի փոխտնօրեն Գալինա Կոժեւնիկովան:

Նա Ռուսաստանում ազգայնականության եւ այլատյացության խնդիրների հիմնական  հետազոտողն էր:

«Գալյան հեռացավ երկարատեւ հիվանդությունից հետո, բայց մինչեւ վերջին պահը շարունակում էր իր աշխատանքը: Շուտով կհրապարակվի նրա վերջին զեկույցը 2010-ին Ռուսաստանում այլատյացության եւ ռասիզմի մասին»,- հաղորդում է «Սովա»-ի պաշտոնական կայքը:

Նշենք, որ «Սովա» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը ուսումնասիրում է ազգայնականության եւ այլատյացության խնդիրները, կրոնի եւ հասարակության հարաբերությունները, քաղաքական արմատականությունն ու Ռուսաստանում մարդու իրավունքների խախտումները: Կենտրոնը հիմնադրվել է 2002-ին, գրում է Vesti.ru-ն: