ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Մայք Հակբին հայտարարել է, թե «Օսկարի» դափնեկիր Նատալի Փորթմանը վատ օրինակ է ցույց տալիս` ասելով, որ պատրաստվում է երեխա ունենալ առանց ամուսնության:

«Նատալի Փորթմանը կամ որեւէ այլ հոլիվուդյան աստղ պարծենում են , թե պատրաստվում են առանց ամուսնության երեխա ունենալ, եւ ամեն ինչ հիանալի է: Մինչդեռ իրականում շատ չեն այնպիսի միայնակ մայրերը, ովքեր միլիոններ են աշխատում եւ ի վիճակի են դայակ վարձել: Նրանց մեծ մասը շատ աղքատ են, չկրթված, եւ եթե պետական օժանդակություն չլինի, նրանց երեխաները սովահար կլինեն: Ուստի պետք չէ այդ արտաամուսնական երեխաների հետ կապված պատմությունները գլամուրային դարձնել»,-հայտարարել է նա:

Հանրապետական Հակաբին համարվում է Բարաք Օբամայի հիմնական մրացակիցներից 2012թ. նախագահական ընտրություններում: Ներկայումս նա Fox News հեռուստաընկերությունում շոու է վարում: