Ամուրի մարզի Արբիտրաժային դատարանը որոշում է ընդունել փակ ռեժիմով քննել Արտյոմ Ավետիսյանի «Ֆինվիժն հոլդինգս» ընկերության միջնորդությունը «Վոստոչնի» բանկի  80 մլրդ 229 մլն 226 հազար 36 սովորական բաժնետոմսերի կալանքի մասին, ինչը թղթերի ընդհանուր քանակի 9.99 տոկոսն է կազմում, գրում է «Ինտերֆաքսը»:

Որոշումն ընդունվել է «Վոստոչնի» բանկի  ներկայացուցչի միջնորդության հիման վրա, որը հայտարարել է , որ գործի ժամանակ կարող է հնչել տեղեկատվություն, որը կոմերցիոն գաղտնիք է համարվում:

Մինչ այդ Evison Holdings Ltd ընկերության ներկայացուցիչ Դմիտրի Սավոչկինը դատարանում հայտարարել էր «Ֆինվիժն»-ի դիմումն առանց քննության թողնելու միջնորդության մասին:

Նրա խոսքով՝ անցյալ ուրբաթ Անգլիայի պետական դատարանը  հաստատել էր միջնորդական դատարանի որոշումը, որով «Ֆինվիժն»-ին արգելվում է ռուսաստանյան դատարաններում այդ գործով դատաքննությունն իրականացնել:

Հակառակ դեպքում քրեիրավական պատասխանատվություն է առաջանալու:

«Ֆինվիժն»-ի ներկայացուցիչ Ռենատ Բայդախանովը պնդում է գործի քննության մասին:

«Մենք դիտարկել ենք այդ դիմումը (պատասխանող կողմի դիմումը) որպես գործի քննությանը միակ իրավասու մարմնում խանգարելու փորձ: Սա ճնշում է  հայցվորի վրա», - ասել է Բայդախանովը:

Ինչպես հաղորդվել էր, մարտի 25-ին դատարանը «Վոստոչնի» բանկի 9.99 տոկոս բաժնետոմսերի կալանքի մասին, որոնց Արտյոմ Ավետիսյանը հավակնում է  օպցիոնի կատարման շրջանակում,  «Ֆինվիժն հոլդինգս» ընկերության միջնորդության քննության համար ընդմիջում էր հայտարարել:

Evision Holdings ընկերության ներկայացուցիչները միջնորդություն էին ներկայացրել «Ֆինվիժն հոլդինգս»-ի պահանջների քննության ընդմիջման հայտարարման համար, քանի որ Լոնդոնի դատարանից փաստաթուղթ էր ստացվել, որը ինչպես պնդում է պատասխանողը, արգելում է ընկերություններին այդ գործն այլ դատարններում քննել:

Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանը որոշել է, որ «Վոստոչնի» բանկի  համասեփականատեր Արտյոմ Ավետիսյանը պետք է հրաժարվի օպցիոնի կատարման փորձերից, ինչը կնշանակի, որ նրան եւ նրա գործընկերներին է փոխանցվում «Վոստոչնի» բանկի  նկատմամբ վերահսկողությունը:

Evision-ին պատկանում է «Վոստոչնի» բանկի  51,62 տոկոսը: Յունիաստրում բանկի նախկին սեփականատերերին պատկանում է բանկի 40 տոկոսը, Ավետիսյանին՝ 32.02 տոկոսը: