Արմավիրի մարզի դատախազությունը նույն մարզի դատարան է ուղարկել սերմացու յուրացնելու համար մեղադրվող Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի ղեկավար Գեւորգ Դանելյանի վերաբերյալ քրեկան գործը։ NEWS.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Գեւորգ Դանիելյանը պետական աջակցության շրջանակում 2015 եւ 2016թ.թ. «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում ՍՊԸ-ից ստացած իր պաշտոնական դիրքն օգտագործելով յուրացրել է սերմացու և պարարտանյութ գնելու համար չցուցակագրված եւ չգնած մի շարք անձանց անվամբ ստացած սերմացուի եւ ազոտական պարարտանյութի, ինչպես նաեւ հիշյալ ծրագրերի շրջանակում Մրգաշատ համայնքի բնակիչներից` տրամադրված սերմնացուի եւ պարարտանյութի դիմաց հավաքագրված գումարի որոշ մասը։ Արդյունքում 2013-2016թթ. ընկած ժամանակահատվածում միասնական դիտավորությամբ կատարած յուրացումների հետեւանքով պետությանը պատճառել է ընդհանուր առմամբ խոշոր չափի` 2.988.000 ՀՀ դրամ վնաս:
Գեւորգ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օրի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելը) եւ 314–րդ հոդվածի 1-ին մասի (pաշտոնեական կեղծիք կատարելը) հատկանիշներով։
Դանիելյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Արմավիր մարզի տարբեր համայնքներում սերմացուի և պարարտանյութի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցվել է 23 քրեական գործ, որոնցից երեքը վերաբերում են Մրգաշատ համայնքին։




























