Այսօր՝ ապրիլի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 22:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա Հակոբ Միքայելյանը Opel մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ Toyota սերվիսի հարևանությամբ, վերգետնյա անցումի մոտ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:

Հետիոտնը տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: