«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը ողջունում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված արդյունքները եւ կոչ է անում կյանքի կոչել դրանք։
«Մինչ այժմ Մադրիդյան սկզբունքները պատրաստ է կատարել միայն Հայաստանը։ Այս անգամ Ադրբեջանը հնարավորություն ունի վերականգնել իր հեղիւնակությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համագործակցության ճանապարհով»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Կամբեկը։





























