Ալաբամայի բնակիչը մահապատժի է դատապարտվել 29-ամյա Սամանտա Փեյնի դաժան սպանության համար։ Ինչպես հայտնում է AP-ը, 34-ամյա Մայքլ Բելչերը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ մահացու տանջել է Սամանտային։
Գազանաբարո սպանությանը մասնակցել է 5 մարդ, որոնք գտնվել են մետամֆետամինի ազդեցության տակ։ Փեյնին ժամերով ծեծել են, այնուհետեւ կտրել են կոկորդը, մերկ կապել են ծառին եւ թողել Տալեդեգի ազգային անտառում։
Մեղադրող կողմը պնդում է, որ Բելչերը եղել է 5 հոգանոց խմբի պարագլուխը։ Միայն նա է դատապարտվել մահապատժի։



























