Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին մարտի 7-ին վիրահատել են: Բեռլուսկոնիի ծնոտի ոսկորի մի մասի եւ ատամի տրասպլանտացիա են իրականացրել, որը կոտրվել էր 2009-ի դեկտեմբերին, երբ նրա վրա հարձակում էր կատարվել: Հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով իտալական լրատվամիջոցները:

Վիրահատությունը տեւել է ավելի քան 4 ժամ՝ ընդհանուր թմրեցմամբ:

Ներկայումս Իտալիայի վարչապետը երկրի հյուսիսում գտնվող Արկորե քաղաքի իր վիլլայում է եւ կարող է վերադառնալ աշխատանքի արդեն 3 օրից:

Հիշեցնենք, որ Բեռլուսկոնիի դեմ հարձակումը տեղի էր ունեցել 2009ճ-ի դեկտեմբերի 13-ին Միլանում հանրահավաքի ժամանակ: Այդ ժամանակ հոգեկան շեղումներ ունեցող 42-ամյա տղամարդը, 2-3 մետր հեռավորությունից արձանիկով հարվածել էր վարչապետը դեմքին: Ջարդվել էր Բեռլուսկոնիի քիթը, կոտրվել երկու ատամներն ու լուրջ վնասվածք հասցրել շրթունքներին՝ ամբողջությամբ արյունոտելով դեմքը: