Հունական ոստիկանության եւ հարյուրավոր միգրանտների միջեւ, որոնք փորձել են հատել Հյուսիսային Մակեդոնիայի հետ սահմանը, բախումներ են տեղի ունեցել, հաղորդում է BBC News-ը:
Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել Սալոնիկի քաղաքի մոտ՝ միգրանտների Դայավատա ճամբարում այն բանից հետո, երբ սոցցանցերում լուրեր են տարածվել այն մասին, որ սահմանը կարող է բացվել միգրանտների համար:
ԶԼՄ-ները հաղորդում են, որ միգրանտներից ոմանք ոստիկանների վրա քարեր եւ փայտեր են նետել՝ ի պատասխան Հունաստանի իրավապահների կողմից կիրառած արցունքաբեր գազին:
Նշվում է, որ մոտ 600 միգրանտներ գիշերը բաց երկրնքի տակ են անցկացրել, իսկ առավոտյան բախումներ են տեղի ունեցել, երբ ոստիկանությունը արգելափակել է դեպի հյուսիս նրանց ճանապարհը:
Նշվում է, որ նրանցից շատերը Մերձավոր Արեւելքից միգրանտներ են:
Հունական լրատվամիջոցները հաղորդում են, որ սահմանին անկարգությունները տեղի են ունեցել Facebook-ում հրապարակված ֆեյք լուրերի պատճառով:



























