ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կողմից 2019թ. առաջին եռամսյակում կանխվել է ՀՀ պետական սահմանի ռեժիմի խախտման 20 և սահմանային ռեժիմի խախտման 15 դեպք։

Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է ԱԱԾ լրատվական վարչությունից  ընդհանուր առմամբ բացահայտվել է 66 սահմանախախտ, որոնցից 36-ը՝ սահմանված կարգով հանձնվել են ՀՀ ոստիկանությանը։

Նշված ժամանակահատվածում, անցման կետերում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 503 քաղաքացի, ովքեր նույնպես սահմանված կարգով հանձնվել են Ոստիկանությանը։