Տվերի դատարանը դատապարտել է 62-ամյա տղամարդուն ցմահ ազատազրկման երեխային բռնաբարելու եւ սպանելու համար, հաղորդում էր Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչության կայքին:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ազատազրկման առաջին 5 տարիները նա կանցկացնի բանտում, իսկ մնացած ժամկետը՝ հատուկ ռեժիմի գաղութում: Բացի այդ, նա պատրավոր է հատուցել զոհված աղջկա ընտանիքին մեկ միլիոն ռուբլի:

Մարդասպանը հարձակվել էր 14-ամյա աղջկա վրա անցյալ տարի ամռանը, երբ նա հեծանիվ էր վարում Տվերի մարզի Օստաշկովսկի շրջանում: Նա հետապնդել էր դպրոցահասակ աղջկան, բռնաբարել նրան, սպանել եւ փորձել մասնատել մարմինը կացնի միջոցով: Այնուհետեւ մոլագարը փախուստի էր դիմել, սակայն կարճ ժամանակ անց ձերբակալվել իրավապահ մարմինների կողմից:

Ըստ «Ֆոնտանկա»-ի տվյալների՝ սպանված աղջիկը բնակվում էր Սանտկ-Պետերբուրգում, իսկ Տվերի մարզում անցկացնում էր իր արձակուրդները՝ հյուրընկալվելով բարեկամներին: Աղջկա վրա հարձակում գործած Շերբակովն արդեն ուներ երկու դատվածություն, այդ թվում՝ առանձնակի դաժանությամբ սպանության համար. նա բռնաբարել էր իր ծանոթ կնոջը, այնուհետեւ սպանել նրան՝ ընդ որում՝ կտրելով նրա կուրծքը: Այդ հանցանքի համար նա դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման հատուկ ռեժիմի գաղութում՝ ազատ արձակվելով հերթական հանցագործությունից մեկ տարի առաջ:

Հետաքննության ժամանակ նա խոստովանական ցուցմունք էր տվել՝ ասելով, որ գտնվում էր ոգելից խմիչքների ազդեցության տակ եւ չէր տիրապետում իրեն: «Զղջո՞ւմ է արդյոք հանցագործը կատարած հանցանքի համար» հարցը բռնարարն ու մարդասպանը համարել էր վիրավորական: