Վրաստանում ներկայումս սոցիալական ամենակարեւոր խնդիրը գործազրկությունն է, ինչն էլ բնականաբար արտագաղթի հիմք է հանդիսանում, գրում է վրացական Journalist գործակալությունը:
Ըստ այդմ, նշվում է, որ արտագաղթի վերաբերյալ վիճակագրական տվյալներ չկան, որովհետեւ արտագաղթածների 85 տոկոսը ոչ լեգալ է ապրում, իսկ ոչ պաշտոնական տվյալներով մոտ 2 միլիոն մարդ լքել Վրաստանը, ովքեր աշխատանք են փնտրում Գերմանիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Թուրքիայում եւ այլ երկրներում:
Գործակալությունը նշում է, որ Վրաստանից ԱՄՆ գաղթածների թիվը հասնում է 80 հազարի: Նրանց մեծամասնությունը կանայք են, որոնք հիմնականում կատարում են դայակի աշխատանք: Ինչ վերաբերում է Գերմանիային, այնտեղ վրացական համայնքի ղեկավարի խոսքով, գրանցված ապրում է 10 հազար վրացի, իսկ լեգալ` 50 հազար:
Journalist-ի ներկայացմամբ, Վրաստանում իշխում է տոտալիտար գործազրկությունը եւ միայն այստեղ է սոցիալական դրությունն այդչափ ծանր:


























