Նիդերլանդների ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը լուրջ վնասվածք է ստացել Լեուվարդեն ավիաբազայում վարժանքների ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Nederlandse Omroep Stichting պարբերականին:

Մանեւրերը տեղի են ունեցել հունվարի 21-ին: Ըստ պարբերականի տվյալների՝ երկու F-16 կործանիչներ կրակ են բացել թնդանոթներից, եւ դրանցից մեկը վնասվել է սեփական կրակոցի հետեւանքով. վնասվել էր ինքնաթիռի արտաքին մասը, իսկ զինամթերքի մասնիկները հայտնվել էին շարժիչի մեջ:

Դեպքի հետեւանքով տուժածներ չկան: Օդաչուին հաջողվել էր նստեցնել ինքնաթիռը Վլիորս հրաձգարանի տարածքում:

Նիդերլանդների Թագավորական ռազմաօդային ուժերի տեսուչներն անցկացնում են ներքին հետաքննություն: