Բրիտանական բանակի վեց զինվորներ ձերբակալվել են սեռական բնույթի հարձակում գործելու համար, հաղորդում է The Guardian-ը:
Ինչպես հայտնում է The Sun-ը, հարձակումը կատարվել էր դեռահաս զինծառայող կնոջ վրա:
Տվյալ միջադեպի առնչությամբ Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարության քարտուղար Գեւին Ուիլյամսոնը թվիթերյան գրառում է կատարել, որ նրան ցնցել են այդ հայտարարությունները, եւ այդ առիթով նա կուսումնասիրի երկրում զինծառայողների վարքը:
«Այդօրինակ գործողությունները տեղ չունեն Զինված ուժերում, եւ եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա մեղավորները պետք է պատժվեն ամենայն խստությամբ»,-գրել է նա:



























