Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հրավերով, մարտի 9-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Լատվիա:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի, խորհրդարանի խոսնակ Սոլվիտա Աբոլտինայի եւ վարչապետ Վալդիս Դոբրովսկու հետ:

Ռիգայում նախագահ Սարգսյանը կմասնակցի նաեւ հայ-լատվիական գործարար համաժողովի բացմանը, կհանդիպի Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: