Ամերիկյան Արեւմտյան Վիրջինիա նահանգում մեղադրանք է առաջադրվել 24-ամյա Սանտանա Ռենե Ադամսին իր դստեր առեւանգման մասին սուտ մատնություն տալու առնչությամբ, հաղորդում է Associated Press-ը:

Նշվում է, որ կինը դիմել էր ոստիկանությանը, որ առեւտրի կենտրոնում ոմն եգիպտացին իր դստերն առեւանգելու փորձ էր ձեռնարկել:

Ադամսին մեղադրել են հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն տալու համար, որը պատժվում է մինչեւ 6 ամիս ժամկետով ազատազրկմամբ եւ 500 դոլարի չափով տուգանքով:

Նշվում է, որ ձերբակալման պահին կինն անվրդով էր, արհամարհել էր լրագրողների հարցերը. նա դեռեւս չի պահանջել փաստաբան:

Սուտ մատնություն տալու պատճառները չեն հաղորդվում: