Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները, մարտի 8-ի առավոտյան գողություն կատարելու կասկածանքով, Արտաշիսյան փողոցի թիվ 106 շենքի մոտից բերման են ենթարկել 43-ամյա Սերգեյ Շ.-ին եւ 42-ամյա Տիգրան Ա.-ին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, նրանք խոստովանել են, որ մարտի 6-ին, ժամը 05.00-ին, դռան փականը կոտրելով՝ մի փայտամշակման արտադրամասից գողացել են փայտամշակման 2 հաստոց` պատճառելով 360.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է նախաքննություն:




























