Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում մարտի 10-ին, ժամը 19:00-ին կկայանա համերգ նվիրված  Աստոր Պիացոլայի 90-ամյակին, որին կմասնակցի նաեւ հանրահայտ  իտալացի ակորդեոնահար եւ բանդոնեոնահար  Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին:

Համերգի մասնակիցներն են նաեւ Հայաստանի Պետական Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյանը, իտալացի դիրիժոր Ռոբերտո Մոլինելլին:

Նշենք, որ 31-ամյա Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին սկսել է ակորդեոն նվագել 9 տարեկանում` հետագայում մասնագիտանալով բանդոնեոնի վրա: 1993-2001թթ. նա ուսանել է Ֆ.Ֆենարոլիի անվան քաղաքացիական երաժշտական դպրոցում (Լանչիանո, Իտալիա)` Ս.Կալիստայի եւ Ց.Չակչարետտայի ղեկավարությամբ:

2007թ. նա ավարտել է first-class degree Ս.Սեսիլիայի երաժշտական ակադեմիայում (Հռոմ, Իտալիա):

Նա վարպետության դասեր է վերցրել Իտալիայում եւ արտերկրում: