ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ուշադիր հետեւում են հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ զեկույցներին, մարտի 5-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ եւ հետո: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համատեղ հայտարարության մեջ:
«Նման անիմաստ գործողությունները, եթե դրանք հաստատվեն, հակասում են կողմերի` ուժի չկիրառման եւ հակամարտության խաղաղ կարգավորման պայմանավորվածություններին»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները խնդրել են դեսպան, ԵԱՀԿ գորոծղ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին անհապաղ հետաքննություն սկսել բոլոր կողմերի մասնակցությամբ, ինչպես այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Սոչիում:
Իրենց հայտարարությամբ, ՄԽ համանախագահները տեղեկացնում են, որ մտադիր են հաջորդ շաբաթ այցելել տարածաշրջան: Այցի ընթացքում նրանք քննարկելու են հետաքննությանը իրենց մասնակցության հարցը: «Համանախագահները նաեւ խորը ափսոսանք են հայտնում շփման գծում միջադեպերի արդյունքում մարդկանց մահվան կապակցությամբ, նաեւ կոչ են անում կողմերին զերծ մնալ 1994թ. ստորագրված հրադադարի ռեժիմը խախտելուց»,- ասված է հայտարարության մեջ:


























