Վարչական դատարանը մերժել է Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին տնօրեն Մերուժան Ենգիբարյանի հայցադիմումը, որով նա բողոքարկում էր Կրթության եւ գիտության նախարարի որոշումը` իր լիազորությունները կասեցնելու վերաբերյալ:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Մերուժան Ենգիբարյանի լիազորությունները դադարեցրել էր 2010 թվականին, երբ նույն դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանի նկատմամբ մանկապղծության մեղադրանքով դատավճիռ կայացվեց: Ավագյանը տարիներ շարունակ բռնության անառակաբարո գործողություններ էր կատարել դպրոցի անչափահաս սաների նկատմամբ: Ըստ այդմ, Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանը դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման:
Նշենք, որ Ենգիբարյանը «անբասիր» վարքի համար պարգեւատրվել է ոսկե մեդալով:




























