ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման մեկնաբանել է Շրի Լանկայում Զատկի կիրակի տեղի ունեցած  պայթյունների շարքը, որի հետեւանքով զոհվել է 290 մարդ, իսկ գրեթե 500-ը տուժել է: Նա այս մասին գրել է իր թվիթերյան էջում, փոխանցում է Gazeta-ն: 

«Շրի Լանկայում հարձակումները… հարձակում է մարդկության վրա»,- հայտարարել է Օբաման:

ԱՄՆ նախկին նախագահը նաեւ նշել է, որ երկիրն աջակցում է Շրի Լանկայի ժողովրդին:

«Սիրո, փրկության եւ վերակենդանացմանը նվիրված օրը մենք աղոթում ենք զոհերի համար եւ կանգնած ենք Շրի Լանկայի ժողովրդի կողքին»,- եզրափակել է Օբաման:

Շրի Լանկայում պայթյունների շարքը տեղի է ունեցել Զատկի կիրակի, առաջին վեցը պայթյունը երեք տաճարներում՝ Կոլոմբոյի, Նեգոմբոյի եւ Բատիկալոայի եւ երեք հյուրանոցներում, 7-րդը՝ կղզու արեւմուտքում, 8-րդը՝ Կոլոմբոյի մեձքաղաքային բնակելի համալիրում: Ներկայումս ոստիկանները ահաբեկչություններին մասնակցության կասկածանքով ձերբակալել են ավելի քան 20 մարդու: