Ապրչիլի 21-ին Շրի Լանկայում ահաբեկչությունների շարքի իրականացմանը ներգրավված է եղել առնվազն 7մահապարտ ահաբեկիչ:  Վկայակոչելով երկրի պետական քրեագիտական ծառայության ներկայացուցչին հաղորդում է Associated Press-ը:

Գործակալության տվյալներով՝ ահաբեկիչները ահաբեկչություններ են կատարել 6 հյուրանոցներում եւ եկեղեցիներում: Հայտնի է, որ ներկա պահին ահաբեկչությանը մասմնակցելու գործով ձերբակալվել է 24 մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

8 պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 290-ի, տուժել է 500-ը:

Շրի Լանկայում պայթյունների շարքը տեղի է ունեցել Զատկի կիրակի, առաջին վեց պայթյունները որոտացել են երեք տաճարներում՝ Կոլոմբոյի, Նեգոմբոյի եւ Բատիկալոայի եւ երեք հյուրանոցներում, 7-րդը՝ կղզու արեւմուտքում, 8-րդը՝ Կոլոմբոյի մերձքաղաքային բնակելի համալիրում: Եվս մեկ ռումբ վնասազերծել են Բանդարանաիկի միջազգային օդանավակայանում:

Հարձակման գլխավոր թիրախը տեղի քրիստոնյաներն էին:

Վերջին տեղեկություններով՝ զոհերի թվում կան Դանիայի, Ճապոնիայի, Պակիստանի, Մարոկկոյի, Հնդկաստանի, Բանգլադեշի, Չինաստանի, Նիդերլանդների, ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ: