Forbes ամսագրի էջերում լուսաբանված միլիարդատերներ ցուցակում երկու վրացի կա, հաղորդում է վրացական «Ամբեբի» գործակալությունը:

Վրացի միլիարդատերներից մեկը Բիձինա Իվանիշվիլին է, ով 5,5 միլիարդ դոլարով ցուցակում գրավում է 185-րդ տեղը: Աշխարհի ամենահարուստ մարդկանց մեջ 564-րդ տեղում է գտնվում Ալեքսանդրե Ջափարիձեն, ով ունի 2.1 միլիարդ կարողություն:

Ամսագրում վրացի միլիարդատերները ներկայացված են որպես ռուս գործարարներ:

Ըստ Forbes-ի, միլիարդատերների քանակով աշխարհում առաջնորդ է համարվում Ռուսաստանը, քանի որ Մոսկվայում բնակվում է 79 միլիարդատեր: Երկրորդ տեղում է Նյու-Յորքը`58 միլիարդատերներով:

Սակայն միլիարդատերերի միջեւ առաջին տեղն է գրավում մեքսիկացի Կարլոս Սլիմը` 1209 միլիարդով, երկրորդ տեղում է Microsoft-ի ղեկավար Բիլ Գեյթսը`56 մլրդ դոլարով, երրորդ տեղում է ամերիկացի Ուորեն Բափեթը` 50 միլիարդ դոլարով: