Խոսելով Թուրքիայում նախընտրական ցուցակներում հայկական արմատներով անձնաց ընդգրկելու մասին, պետք է, առաջին հերթին, դատել ոչ թե ազգանունների վերջավորություններով, այլ այն գործունեությամբ, որ իրականացնում են կուսակցական այդ գործիչները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը:

«Տվյալ դեպքում կարեւոր է խոսել ոչ թե այն մասին, որ թեկնածուները հայկական արմատներ ունեն, այլ պարզապես հետեւել այն քաղաքական ճանապարհը, որ նրանք անցել են, նայել նրանց դիրքորոումները, որպեսզի հետագայում չպարզվի, թե նրանք պաշտպանում են հակառակ կողմի տեսակետը»,- նշել է Մարկարովը` որպես օրինակ նշելով հանգամանքը, որ Վրաստանի խորհրդարանում կան հայկական արմատներով պատգամավորներ, սակայն դա որեւէ կերպ չի նպաստում Ջավախքի խնդիրների կարգավորմանը:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Թուրքիայի կառավարող եւ ընդդիմադիր կուսակցությունները մտադիր են ազգությամբ հայ թեկնածուներ առաջադրել խորհրդարանական ընտրություններին: