Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ մարտի 11-ին Արարատյան թեմի առաջնորդարանում մասնակցել է Սուրբ Սարգսի տոնի առիթով կազմակերպված ցուցահանդես-մրցույթների հաղթողների պարգեւատրման արարողությանը։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մրցանակաբաշխությունը վարել է Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ներկա են եղել նաեւ Աշխարհի հայ նկարիչների միության վարչության անդամներ։

Վարչապետ Սարգսյանը պատվոգրեր եւ մրցանակներ է հանձնել պրոֆեսիոնալ ցուցահանդես-մրցույթում հաղթող ճանաչված 12 երիտասարդ ստեղծագործողներին, ինչպես նաեւ պատվոգրերով պարգեւատրել ոչ պրոֆեսիոնալ մրցույթում աչքի ընկած լավագույն 16 ստեղծագործողներին` գրաֆիկայի, գեղանկարչության, քանդակի եւ կիրառական արվեստի ճյուղերում ներկայացված աշխատանքների համար:

Սիրո բարեխոսի տոնին նվիրված ցուցահանդես-մրցույթները կազմակերպել էր Աշխարհի հայ նկարիչների միությունը Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ: