54-ամյա մի տղամարդ մարտի 10-ին ժամը 14.00-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերն իրեն պատկանող խանութից  գողություն կատարելու պահին նկատել է դիմակավորված անձի:

Խոսելու ընթացքում անծանոթը հանել է դիմակը, եւ պարզվել է, որ նա խանութի հարեւանությամբ բնակվող ոմն Սամվելիկն է, որը դիմել է փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա խանութից հափշտակել է բջջային հեռախոսի լիցքավորման քարտեր եւ ծխախոտ:

Ձեռնարկվում են միջոցառումներ Սամվելիկի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: