Մարտի 10-ին, վախճանվել է Կիպրոսի հայ ազգային կոմիտեի նախագահ Բյուզանդ Նաջարյանը, գրում է Nouvelles d’Arménie-ին։
Նա երկար տարիներ եղել է ՀՅԴ անդամ, «Արձագանքի» գլխավոր խմբագիրը, հայալեզու ամսագրի խմբագրակազմի անդամ։ Նրա կորուստը հայ հասարակությանը գցել է խորը վշտի մեջ։
Հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 12-ին՝ Նիկոսիայի հայկական «Սուրբ Աստվածածին» հայկական եկեղեցում։




























